Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարը ժամանել է Կիև

Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարը ժամանել է Կիև
Աշխարհ
17:30, 13 январь 2024
Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուռնեն այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Կիև:
 
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ այցի նպատակն է «շարունակել Փարիզի դիվանագիտական ջանքերը և հաստատել Ֆրանսիայի նվիրվածությունը իր դաշնակիցներին և քաղաքացիական բնակչությանը»:
 
Ժամանելով Կիև՝ Սեժուռնեն հայտարարել է, որ Ուկրաինան գրեթե երկու տարի պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու ապահովում Եվրոպայի անվտանգությունը: