Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը

ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը
Աշխարհ
23:38, 22 январь 2024
ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնել են, որ Ուկրաինային աջակցությունը պետք է ուժեղացնել․ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով՝ նախարարները նաև հավանություն են տվել ուկրաինացի զինվորականների վերապատրաստմանը ԵՄ երկրներում։

«27 երկրների նախարարները համաձայնեցին, որ այժմ ժամանակը չէ թուլացնելու Ուկրաինային աջակցությունը, այլ ընդհակառակը, անել ավելին և ավելի արագ՝ ֆինանսական, ռազմական, զինվորների պատրաստման և այն ամենի համար, ինչ Ուկրաինային անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար», – ասել է նա։

Ավելի վաղ Հունգարիան արգելափակել էր Խաղաղության եվրոպական հիմնադրամից Կիևին տրամադրվող ռազմական օգնության տրանշը՝ 500 միլիոն եվրոյի չափով։