Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն 1 միլիարդ դոլարի ռազմամթերք կարտադրի Ուկրաինայի համար

ՆԱՏՕ-ն 1 միլիարդ դոլարի ռազմամթերք կարտադրի Ուկրաինայի համար
Աշխարհ
20:45, 23 январь 2024
Ուկրաինայի պատերազմը զինամթերքի պայքար է․ նախազգուշացրել Է ՆԱՏՕ-ի ղեկավար Յանս Ստոլտենբերգը․ «Քանի որ դաշինքը 1,1 միլիարդ եվրոյի գործարք է կնքել իր անդամների համար ավելի շատ զինամթերք գնելու նպատակով: Զինամթերքի արտադրության ավելացումը բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի մենք կարողանանք շարունակել աջակցել Ուկրաինային», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը:

ԵՄ-ում խոստանում են մինչեւ գարուն Ուկրաինայի համար մեկ միլիոն հրետանային արկ արտադրել։ Այս մասին հայտնել են Եվրահանձնաժողովի ներքին շուկայի, պաշտպանական արդյունաբերության և տիեզերքի հարցերով մամուլի քարտուղար Յոհաննա Բերնսելը և Եվրահանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Պետեր Ստանոն: