Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում կան արևմտյան հատուկջոկատայիններ. Financial Times

Ուկրաինայում կան արևմտյան հատուկջոկատայիններ. Financial Times
Աշխարհ
12:08, 28 февраль 2024
Եվրոպական պաշտպանական գերատեսչություններից մեկի բարձրաստիճան ներկայացուցիչը բրիտանական Financial Times թերթին հայտնել է, որ Ուկրաինայում են գտնվում արևմտյան երկրների հատուկ նշանակության ջոկատայինները։

«Բոլորը գիտեն, որ Ուկրաինայում կան արևմտյան հատուկջոկատայիններ, նրանք պարզապես պաշտոնապես չեն ընդունել դա»,- ասել է աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։

Պարբերականի զրուցակիցն այսպես է մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որը չի բացառել, որ եվրոպական երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա։ FT-ի աղբյուրը կարծում է, որ Մակրոնի հայտարարությունը միտված է երկիմաստություն ստեղծելուն և Ռուսաստանին զսպելուն։