Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին. Իրանը պահանջում է ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստ հրավիրել

Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին. Իրանը պահանջում է ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստ հրավիրել
Աշխարհ
11:15, 02 апрель 2024
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում կոչ է արել դատապարտել Իսրայելին Սիրիայի Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքը հարվածելու համար, փոխանցում է IRNA-ն։

Ինչպես հաղորդվում է, Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մեկը վիրավորվել է։

Մշտական ներկայացուցչությունը Իսրայելի գործողություններն անվանել է «ահաբեկչական հարձակում» և ընդգծել, որ հարվածը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Նամակում նաև նշվում է, որ Իրանը վճռական պատասխան տալու իրավունք է վերապահում իրեն։

«Իսրայելի օկուպացիոն ռեժիմը նողկալի և ատելի ահաբեկչություն է իրականացրել Սիրիայի Արաբական Հանրապետությունում Իրանի
Իսլամական Հանրապետության դիվանագիտական հաստատությունների վրա… Այս սարսափելի հանցագործությունները և վախկոտ ահաբեկչությունները ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և դիվանագիտական ու հյուպատոսական հաստատությունների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքների հստակ խախտում են»,- ասվում է մշտական ներկայացուցչության նամակում։

Իրանի դիվանագիտական առաքելությունը նաև պահանջել է այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։