Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը վճռական միջոցներ կձեռնարկի՝ Սիրիայում իր ուժերն ու շահերը պաշտպանելու համար. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Իրանը վճռական միջոցներ կձեռնարկի՝ Սիրիայում իր ուժերն ու շահերը պաշտպանելու համար. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Տարածաշրջան
14:30, 04 апрель 2023
Իրանը վճռական միջոցներ կձեռնարկի՝ Սիրիայում իր ուժերը, շահերն ու օբյեկտները պաշտպանելու համար, հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։

«Իրանը վճռական գործողություններ կձեռնարկի՝ ԱՄՆ-ի կամ այլ երկրների ցանկացած սպառնալիքներից կամ անօրինական գործողություններից պաշտպանելու իր ուժերը, շահերն ու օբյեկտները (Սիրիայում)»,- ասել է Իրվանին։ Ապրիլի լույս 4-ի գիշերը Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դամասկոսի արվարձանների և Սիրիայի հարավային մասում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով երկու խաղաղ բնակիչների մահվան մասին։

Իսկ անցյալ շաբաթ Սիրիան երեք անգամ ենթարկվել է իսրայելական հրթիռային հարձակման, ընդ որում՝ այդ հարձակումներից մեկի հետևանքով Սիրիայում զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու ռազմական խորհրդատու։