Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կոչ է արել բացել երկու լրացուցիչ անցակետեր՝ Սիրիայում անդրսահմանային օգնություն տրամադրելու համար

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կոչ է արել բացել երկու լրացուցիչ անցակետեր՝ Սիրիայում անդրսահմանային օգնություն տրամադրելու համար
Միջազգային
11:03, 13 февраль 2023
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում քվեարկել երկու լրացուցիչ անցակետեր բացելու վերաբերյալ բանաձևի շուրջ՝ Սիրիայում անդրսահմանային օգնություն տրամադրելու համար։ Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հայտարարության մեջ։ 

«Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը պահանջում է միջազգային հանրության կողմից հրատապ գործողություններ: Մենք ՄԱԿ-ի ղեկավարությունից լսել ենք կոչեր, որ Անվտանգության խորհուրդը պետք է հավանություն տա երկու լրացուցիչ անցակետերի բացմանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մարդկանց օգնություն տրամադրելու համար,- ասել է դիվանագետը: - <...> Մենք պետք է անհապաղ քվեարկենք բանաձևի շուրջ <...>»:

«Բաբ-ալ-Հավա» անցակետը, որով Թուրքիայից մարդասիրական օգնություն է հասցվում Սիրիայի հյուսիս-արևմուտք, փետրվարի 9-ին վերսկսել է աշխատանքը։ Դա միակ անցակետն է, որը գործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած անդրսահմանային օգնության մեխանիզմի շրջանակներում։ Այն փակել էին երկրաշարժից հետո ճանապարհի վնասման պատճառով, դրա թողունակությունը կրճատվել է։