Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է՝ ՀՀ-ում Իրանի նոր դեսպան է նշանակվելու Սիրիայում Իրանի դեսպան Սոբհանին

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է՝ ՀՀ-ում Իրանի նոր դեսպան է նշանակվելու Սիրիայում Իրանի դեսպան Սոբհանին
Հայաստան
13:56, 31 март 2023
Իրանի իշխանությունները որոշել են Հայաստան ուղարկել փորձառու դիվանագետի, որը ներկայումս զբաղեցնում է Սիրիայում դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել է Հայաստանում Իրանի նոր դեսպանի առաջիկա նշանակումը։
«Իրանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին կուղարկվի Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ որպես Իրանի նոր դեսպան»,- ասված է Իրանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Սոբհանին փորձառու դիվանագետ է, նա այժմ զբաղեցնում է Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնը։
Ավելի վաղ առաջիկա նշանակման մասին հայտնել էին իրանական լրատվամիջոցները։

Հայաստանում Իրանի ներկայիս դեսպան Աբբաս Բադահշան Զոհուրին Հայաստանի Հանրապետությունում դեսպան է նշանակվել 2019 թվականի դեկտեմբերին։ Առաքելությունը Երևանում սկսել է 2020 թվականի փետրվարին։