Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը Սիրիայում հարվածել է Ռուսաստանի և Իրանի կողմից օգտագործվող օդանավակայանը. ԶԼՄ-ներ

Իսրայելը Սիրիայում հարվածել է Ռուսաստանի և Իրանի կողմից օգտագործվող օդանավակայանը. ԶԼՄ-ներ
Աշխարհ
11:43, 14 ноябрь 2022
Նոյեմբերի 13-ին Հոմսի մերձակայքում հարձակման է ենթարկվել ռուս և իրանցի զինվորականների կողմից օգտագործվող օդանավակայանը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայում ռազմական աղբյուրին։

Գործակալության զրուցակիցը հայտնել է նաև, որ վերջին երեք տարիներին ռուս զինվորականները զգալիորեն արդիականացրել են թռիչքուղին և ստորգետնյա կառույցները, այդ թվում՝ ինքնաթիռների թաքստարանը։

 Սիրիական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածը հասցվել է Աշ-Շայրաթ օդանավակայանին, որը գտնվում է Հոմս քաղաքից 38 կիլոմետր հեռավորության վրա դեպի հարավ-արևելք։ SANA-ն, հղում անելով բանակի աղբյուրներին, հայտնում է, որ հարձակման հետևանքով երկու զինծառայող է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Խոսվում է նաև նյութական վնասի մասին։

Սիրիական լրատվամիջոցները հարձակման պատասխանատու են համարել Իսրայելին և հայտնել, որ հարվածը հասցվել է իրանական խմբավորումների հետ կապված օբյեկտներին։

Սիրիական պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցածը: