Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը հարձակում է նախաձեռնել Լաթաքիայի վրա՝ ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի մոտ. ՀԺ

Իսրայելը հարձակում է նախաձեռնել Լաթաքիայի վրա՝ ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի մոտ.  ՀԺ
Միջազգային
14:20, 28 декабрь 2021
Իսրայելն այս գիշեր հարձակում է նախաձեռնել Լաթաքիայի վրա, որի մոտ գտնվում է ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան,: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։

«Այսօր մոտավորապես ժամը 3.21-ին (ՀՀ ժամանակով 5.21-ին) իսրայելական թշնամին օդային հրթիռային հարձակում է իրականացրել Միջերկրական ծովի Լաթաքիա քաղաքից արևմուտք՝ թիրախավորելով Լաթաքիայի առևտրային նավահանգստում գտնվող բեռնարկղերի տեղամասը»,- հայտնել է հեռուստաալիքը:

Նշվում է, որ տեղում հրդեհ է բռնկվել, պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհը հետ մղելու համար զինվորականներն օգտագործել են սիրիական հակաօդային պաշտպանության համակարգեր։

Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանում այս տեղեկությունը, կորուստների մասին ևս տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին, ըստ սիրիական լրատվամիջոցների, Լաթաքիա նավահանգստում իսրայելական օդուժի հարձակման արդյունքում ոչնչացվել էին բեռնարկղեր, որոնցում եղել է իրանական զինյալների համար նախատեսված զենքի խոշոր խմբաքանակ։

Աղբյուր՝ armtimes.com