Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեհրանը Ադրբեջանից բացատրություն է պահանջել և զգուշացրել՝ չհամագործակցել Իսրայելի հետ ընդդեմ Իրանի

Թեհրանը Ադրբեջանից բացատրություն է պահանջել և զգուշացրել՝ չհամագործակցել Իսրայելի հետ ընդդեմ Իրանի
Տարածաշրջան
16:44, 31 март 2023
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացատրություն տալ վերջերս հակաիրանական հայտարարությունների և Թեհրանի դեմ իսրայելական ռեժիմի հետ ենթադրաբար միասնական ճակատ ձևավորելու առնչությամբ։

Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Նասեր Քանանին այսօր իր հայտարարության մեջ արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի հայտարարություններին՝ «Իրանի դեմ միասնական ճակատ ձևավորելու» առնչությամբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ համաձայնություն ձեռք բերելու մասին։ Քանանին խստորեն դատապարտել է այդ քայլն ու այն անվանել սիոնիստական ռեժիմի չարամիտ մտադրությունների ևս մեկ վկայություն առ այն, որ Ադրբեջանի տարածքը վերածում են Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքի։ Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը նույնպես պետք է խուսափի թակարդի մեջ հայտնվելուց, որը լարել են Իրանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների թշնամիները։

Ընդգծելով Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև ամուր պատմական և կրոնական կապերը՝ նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ փորձել է խանգարել անբարյացակամների ջանքերին, որոնք ձգտում են պատնեշ ստեղծել երկու հարևան երկրների միջև։