Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը կմեկնի Ուկրաինա․ հայտնի է այցի օրը

Էրդողանը կմեկնի Ուկրաինա․ հայտնի է այցի օրը
Աշխարհ
14:24, 20 январь 2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն առաջիկայում նախատեսում է այց կատարել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է CNN Türk-ը։ Այցը կմեկնարկի փետրվարի 3-ին։ Այցի ընթացքում նշվելու է թուրք-ուկրաինական միջպետական հարաբերությունների 30-ամյակը։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առաջարկելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի հյուրընկալվեն Անկարայում եւ փորձեն Թուրքիայում փորձեն կարգավորել ռուս-ուկրաինական հարաբերություններում եղած խնդիրները։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, այդ թվում Էրդողանի նախաձեռնությունը, որը կարող է բերել այն բանին, որպեսզի Կիեւը վերադառնա Մինսկյան համաձայնագրի կատարմանը։