Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր պաշտպանության բոլոր գծերը պահպանվել են․ հակառակորդը ռազմավարական ոչ մի ուղղությունում հաջողության չի հասել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով ասել է, որ ռուսական զորքերը մեկ շաբաթվա ընթացքում ռազմավարական ուղղություններից որևէ մեկում հաջողության չեն հասել։ 

«Մենք կանգնած ենք այնպես, որ զավթիչները ստիպված եղան փոխել իրենց մարտավարությունը։ Մեր պաշտպանության բոլոր գծերը պահպանվել են, և հակառակորդը ռազմավարական ոչ մի ուղղությամբ հաջողություն չի գրանցում. նրանք ճնշված են»,-նշել է Զելենսկին։