Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի դեսպանին

Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի դեսպանին
Միջազգային
15:33, 01 март 2022
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած ֆինանսատնտեսական պատժամիջոցներին:

«Մենք անմիջապես հետ ենք կանչում դեսպանին Վրաստանից՝ մեզ օգնել ցանկացողներին խոչընդոտելու, պատժամիջոցների հետ կապված անընդունելի դիրքորոշման համար», - ասել է Զելենսկին իր կոչում։