Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարիուպոլի բնակիչների համար այսօր մարդասիրական միջանցք կբացվի

Մարիուպոլի բնակիչների համար այսօր մարդասիրական միջանցք կբացվի
Աշխարհ
12:05, 31 март 2022
Մարտի 31-ին մարդասիրական միջանցք կբացվի, որով Մարիուպոլի բնակիչները կկարողանան շարժվել դեպի Բերդյանսկ՝ մոտ 80 կիլոմետր դեպի արևմուտք:

«Այս գիշեր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից տեղեկություն ստացանք Ռուսաստանի կողմից Մարիուպոլից Բերդյանսկով տարանցմամբ մարդասիրական միջանցք բացելու պատրաստակամության հաստատման մասին», - հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

45 ավտոբուս է պատրաստվում անցնել այս երթուղով։

Բացի այդ, համաձայնեցվել են միջանցքներ մարդասիրական օգնության և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Մելիտոպոլից մարդկանց տարհանման, նաև Էներգոդարից մարդկանց անձնական տրանսպորտով Զապորոժիե տեղափոխելու համար:

Աղբյուր՝ azatutyun.am