Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարում Ուկրաինայում՝ Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար

Ռուսաստանը ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարում Ուկրաինայում՝ Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար
Քաղաքականություն / Աշխարհ
10:54, 05 март 2022
Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում և մարդասիրական միջանցքներ է բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար»,- հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են մարդասիրական միջանցքներն ու ելքի ուղիները։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի