Ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը. արդյունքները գոհացուցիչ չեն, կհանդիպեն 3-րդ անգամ

Քաղաքականություն / Աշխարհ
Բելառուսում ավարտվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման բանակցությունների երկրորդ փուլը. հաղորդում է korrespondent.net-ը:
Հանդիպումից հետո ուկրաինական պատվիրակությունը հայտնել է, որ չեն արձանագրվել այն արդյունքները, ինչ ակնկալում էին, ուստի կլինի բանակցությունների երրորդ փուլ։
«Ցավոք սրտի, մենք չստացանք այն արդյունքները, ինչ ակնկալում էինք: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ մենք բավական մանրամասն քննարկել ենք հումանիտար ասպեկտը, քանի որ այժմ բավականին շատ քաղաքներ շրջապատված են, դրամատիկ իրավիճակ է սննդի, դեղորայքի, խաղաղ բնակիչների տարհանման հետ կապված», - ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ուկրաինան շուտով կապի և փոխգործակցության ուղիներ կստեղծեն՝ մարդասիրական միջանցքներ կազմակերպելու համար։
Թարգմանությունը՝ Անահիտ խաչատրյանի