Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսում սկսվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը սկսվել է Բելառուսի Բրեստի մարզում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազը։

Մինչ բանակցությունների սեղանի շուրջ նստելը, կողմերը հանդիպումը մեկնարկել են ձեռքսեղմումով:

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, այս հանդիպման համար Մոսկվան երեք մասից բաղկացած առաջարկների փաթեթ է պատրաստել՝ ուղղված կարգավորման ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական ասպեկտներին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ այսօրվա օրակարգում՝ հրադադարի, զինադադարի, տարհանման համար մարդասիրական միջանցքների բացումն է։

Ինչպես նշել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, Կիևը զիջումների չի գնա Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցերում։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի