Քաղաքացիակենտրոն
լրատվություն

New York Times-ը հիշեցնում է՝ սիրիացի վարձկանները տեղափոխվում էին Լիբիա, Լեռնային Ղարաբաղ, իսկ այժմ՝ Ուկրաինա

New York Times-ը հիշեցնում է՝ սիրիացի վարձկանները տեղափոխվում էին Լիբիա, Լեռնային Ղարաբաղ, իսկ այժմ՝ Ուկրաինա
Աշխարհ
17:06, 01 апрель 2022
Առնվազն երեք հարյուր սիրիացիներ ժամանել են Ռուսաստան՝ ներգրավվելու Ուկրաինայի հետ պատերազմում։ Նրանք ներկայումս վերապատրաստում են անցնում՝ նախքան Ուկրաինա մեկնելը։ Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, այս մասին գրել է New York Times-ը։

Ըստ New York Times-ի՝ խոսքը սիրիական բանակի ստորաբաժանման զինվորների մասին է, որոնք Սիրիայում պատերազմի ժամանակ համագործակցել են ռուս զինվորականների հետ։ Սիրիայում հավաքագրողների կողմից Ուկրաինա ուղարկելու համար կազմված ցուցակներում արդեն կան հազարավոր անուններ։ Մինչ Ռուսաստան մեկնելը՝ զինվորականները ստուգում են անցնում սիրիական և ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ 

Վերջին տարիներին Սիրիան վերածվել է վարձկաններ արտահանողի՝ պատերազմի հետևանքով, որը շատ սիրիացիների տվել է մարտական   փորձ, բայց քանի որ Սիրիայի տնտեսությունը փլուզվել է՝ մարդկանց համար դժվար է աշխատանք գտնել: Արդյունքում նրանք որպես վարձկաններ ուղարկվում են պատերազմների Լիբիայում, Ադրբեջանում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, իսկ այժմ՝ Ուկրաինայում։

Հիշեցնենք, որ ռուսական իշխանությունները հայտարարել էին, որ Մերձավոր Արևելքից 16.000 կամավորներ պատրաստակամություն են հայտնել օգնելու Ռուսաստանին Ուկրաինայում իրականացվուղ հատուկ ռազմական գործողության ընթացքում։

Գեղամ Ադյան