Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոցհարցումների համաձայն՝ Մակրոնը կհաղթի նախագահական ընտրություններում, նաև նրա կուսակցությունը խորհրդարանում կպահպանի մեծամասնությունը

Սոցհարցումների համաձայն՝ Մակրոնը կհաղթի նախագահական ընտրություններում, նաև նրա կուսակցությունը խորհրդարանում կպահպանի մեծամասնությունը
Աշխարհ
11:56, 10 апрель 2022
Civic.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 10-ին, Ֆրանսիայում տեղի է ունենում նախագահական ընտրություններ։

Նախագահ Էմանուել Մակրոնի վերընտրվելու ակնկալիքը նախատեսում է մեծացնել Ֆրանսիայի տնտեսության մեջ պետական միջամտությունը, ինչպես նաև շարունակել Փարիզի կողմից Եվրոպական միությանը մղելու՝ արդյունաբերական, էներգետիկ և պաշտպանության ոլորտներում դառնալ առավել ինքնուրույն: Եթե Մակրոնի եվրոսկեպտիկ մրցակիցներից մեկը հաղթի ընտրություններում, դա Եվրոպայի ֆինանսական և քաղաքական անկայունության համար դուռ կբացի՝ չնայած Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, դուրս չի գա Եվրամիությունից: 

Ֆրանսիայում նախագահական ընտրության առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, իսկ երկրորդը փուլը կկայանա ապրիլի 24-ին՝ երկու ամենից շատ քվեներ ստացած մրցակիցների միջև: Այնուհետև, հունիսին երկրում կկայանա օրենսդիր մարմնի ընտրություն՝ դարձյալ երկու փուլով (հունիսի 12 և 19): Նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջև ընկած է կարճ ժամանակահատված: Դա է պատճառը, որ նույն քաղաքական խմբերը կարող են վերահսկել և՛ նախագահությունը, և՛ Ազգային ժողովը, ինչը Ֆրանսիայի կառավարության համար դյուրացնում է օրենսդրության հաստատումը:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ կենտրոնամետ նախագահ Էմանուել Մակրոնը կհաղթի նախագահական ընտրություններում, նաև նրա La Republique En Marche (LREM) կուսակցությունը կպահպանի մեծամասնությունը Ազգային ժողովում: Հարցումների համաձայն՝ ընտրության երկրորդ փուլին հավանաբար կմասնակցի ազգայնական թեկնածու Մարին Լը Պենը, սակայն ձախակողմյան թեկնածու Ժան-Լուք Մելենքոնը ևս լավ է ներկայանում:
 
Մարտի 30-ապրիլի 2-ն անցկացված հարցման համաձայն՝ առաջին փուլում Մակրոնը կստանա քվեների 26 տոկոսը, Լը Պենը՝ 21, նրան կհետևի Մելենքոնը՝ 15.5 տոկոս քվեով: Միևնույն հարցման համաձայն՝ երկրորդ փուլում Մակրոնը կստանա քվեների 53 տոկոսը՝ հաղթելով 47 տոկոս քվե ստացած Լը Պենին,- գրում է Stratfor WorldView-ը։

Պաշտոնավարման երկրորդ ժամկետում, եթե անհրաժեշտ քանակությամբ քվե ստանա, Մակրոնը հակված կլինի ինտերվենցիոն քաղաքականություն վարել, ինչպես նաև կհամադրի սուբսիդավորումն ու հարկերը ընկերությունների և տեղական տնտեսությունների համար: Դա կխթանի տնտեսական աճը, ինչպես նաև պատճառ կդառնա ֆիսկալ դեֆիցիտի՝ բարձրացնելով պետական պարտքը: Կորոնավիրուսի պանդեմիան, մատակարարման շղթայի խափանումները՝ համակցված Ուկրաինայի պատերազմով և Եվրոպայում զարգացող էներգետիկ ճգնաժամով՝ Մակրոնին և նրա կուսակցությանն ավելի ու ավելի են համոզում, որ Ֆրանսիան պետք է առավել ինքնաբավ լինի տարածաշրջանային արտադրական էներգետիկ շղթայում: 

Մակրոնի նախընտրական քարոզարշավում կա խոստում ազգայնացնել Ֆրանսիայի կիսապետական էներգետիկ հսկան՝ EDF-ը:

Նա նաև խոստացել է մեծ պետական ներդրումներ այնպիսի ոլորտներում, ինչպես կենսատեխնոլոգիաները, «ամպիկային» տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը: Տնտեսության մեջ պետական միջամտությունը մեծացնելու Մակրոնի խոստումը համընկնում է բիզնեսի և տեղական տնտեսությունների համար հարկերը նվազեցնելու երաշխիքների հետ՝ խթանելով ներդրումները և կենցաղային սպառումը: Չնայած այս համակցությունը կխթանի Ֆրանսիայի տնտեսական ակտիվությունը, բայց այն նաև կբարդացնի Ֆրանսիայի գործը՝ նվազեցնելու ֆիսկալ ճգնաժամը և պետական պարտքը: Դա այնքան էլ խնդրահարույց չի լինի, եթե Ֆրանսիայի տնտեսությունն աճի: Բայց Ֆրանսիայի տնտեսությունը կարող է հայտնվել եվրոգոտու ֆինանսական ճգնաժամում կամ Եվրոպական միությունում կարող է փոխվել ներդրումային միջավայրը: 

Եթե Մակրոնը վերընտրվի, Ֆրանսիան Եվրամիությանը կմղի տնտեսական աճի, տնտեսական և քաղաքական ինտեգրացիայի՝ առավել պահպանողական մոտեցում ցուցաբերելով առևտրին և ոչ ԵՄ ընկերությունների ներգրավմանը տնտեսական ռազմավարական ոլորտներում: Մակրոնը ԵՄ-ն կրիտիկական տարր է համարում Ֆրանսիային ինքնաբավության մղելու տեսանկյունից և ուղիներ կփնտրի ինտերվենցիոն քաղաքականությունը մայրցամաքային մակարդակի հասցնելու համար: Վերընտրվելու դեպքում Մակրոնի կառավարությունը Եվրահանձնաժողովին կօժտի անդամ երկրի ֆինանսական շուկայից փոխառություն վերցնելու լիազորությամբ վճարելու համար մայրացամաքային ծրագրերը՝ խթանելով արդյունաբերական և էներգետիկ անկախությունը: Մակրոնի իշխանությամբ Ֆրանսիան հավանաբար կշարունակի աջակցել Բրյուսելին՝ ավելացնելով ԵՄ-ից դուրս գտնվող ընկերությունների անվտանգությունը, որոնք ներառված են կառույցի տնտեսության ռազմավարական հատվածում՝ ինչպես հեռուստահաղորդակցությունը, էլեկտրաէներգիան, ճգնաժամային ենթակառուցվածքները և պաշտպանությունը:  

Թարգմանությունը՝ Civic.am-ի։