Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինված տղամարդը մեքենայով հարվածել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի արգելապատնեշին, ապա ինքնասպան եղել

Զինված տղամարդը մեքենայով հարվածել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի արգելապատնեշին, ապա ինքնասպան եղել
Աշխարհ
14:16, 15 август 2022
Կիրակի օրը Վաշինգտոնում զինված տղամարդը մեքենայով հարվածել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ տեղադրված արգելապատնեշին, որից հետո իր մոտ եղած զենքով մի քանի անգամ օդ է կրակել և ինքնասպան եղել, հաղորդել է Վաշինգտոնի ոստիկանությունը՝ հավելելով, որ միջադեպից մի քանի ժամ անց հաջողվել է պարզել տղամարդու ինքնությունը։

Դա Դելավեր նահանգի բնակիչ, 29-ամյա Ռիչարդ Յորքն է։

Ամերիկյան ոստիկանությունն առայժմ որևէ տեղեկություն չի հրապարակում տղամարդու գործողության դրդապատճառների մասին։

Ամերիկացի իրավապահների խոսքով՝ նախաքննության առաջին արդյունքները վկայում են, որ հարձակման թիրախը ԱՄՆ Կոնգրեսը չէր, որի անդամներն արդեն շուրջ մեկ ամիս է ինչ արձակուրդում են։

azatutyun.am