Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված տղամարդու ինքնությունը պարզվեց

Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված տղամարդու ինքնությունը պարզվեց
Հասարակություն
12:19, 07 июль 2021
Նախաքննության ընթացքում հուլիսի 6-ին պարզվել է, որ ինքնությունը չպարզված տղամարդը 1976 թ. ծնված Վահան Գրիգորյանն էր:

Նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել է, որ հունիսի 29-ին, ժամը 01.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, ինչից հետո «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 38-ամյա վարորդը վրաանցման է ենթարկել տղամարդուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն։