Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թրամփի մոտից հայտնաբերվել է ավելի քան 300 գաղտնի փաստաթուղթ. NYT

Թրամփի մոտից հայտնաբերվել է ավելի քան 300 գաղտնի փաստաթուղթ. NYT
Աշխարհ
14:50, 23 август 2022
Ամերիկյան իշխանությունները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մոտից, այդ թվում նաև՝ Ֆլորիդայում գտնվող նրա նստավայրից, հայտնաբերել են ավելի քան 300 գաղտնի փաստաթուղթ, հաղորդում է The New York Times-ը։ 

Պարբերականի տվյալներով՝ փաստաթղթերի առաջին խմբաքանակը հայտնաբերվել է հունվարին, ևս մեկ խմբաքանակ Թրամփի օգնականները հունիսին ներկայացրել են արդարադատության նախարարություն, իսկ այս ամիս ՀԴԲ-ն առգրավել է որոշ նյութեր։ 

NYT-ի աղբյուրները հստակեցնում են, որ հունվարին Արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությունը նախկին նախագահից առգրավել է 150 փաստաթուղթ՝ գաղտնի տեղեկատվությամբ։ Այդպիսի թվաքանակը լուրջ մտահոգություններ է առաջացրել արդարադատության նախարարությունում և օգնել է սկսելու քրեական հետաքննություն, որը հանգեցրել է այն բանին, որ այս ամիս ՀԴԲ գործակալները խուզարկություն են արել Մար-ա-Լագոում: 

Այդ խուզարկության արդյունքում գործակալները դուրս են բերել 26 արկղ, որոնցում գտնվել է նյութերի 11 հավաքածու՝ «գաղտնի» մակնշմամբ։ Նման հավաքածուներից մեկը եղել է «հույժ գաղտնի տեղեկատվություն» կնիքով: Պարբերականի հոդվածում չի նշվում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի բովանդակությունը։ Նշվում է, սակայն, որ 15 արկղ փաստաթղթերում, որոնք ԱՄՆ նախկին նախագահը հունվարին հանձնել է արխիվ, ներառված են նյութեր ԿՀՎ-ից, Ազգային անվտանգության գործակալությունից և ՀԴԲ-ից։