Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրղզստանը չի մասնակցելու ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին. Ղրղզստանի ՊՆ

Ղրղզստանը չի մասնակցելու ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին. Ղրղզստանի ՊՆ
Աշխարհ
11:21, 11 октябрь 2022
Ղրղզստանի զինվորականները չեն մասնակցելու Տաջիկստանում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Ռուբեժ-2022» համատեղ զորավարժություններին, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Այս որոշման պատճառը չի նշվում։

Զորավարժություններն անցկացվում են Տաջիկստանում հոկտեմբերի 10-21-ը։ ՀԱՊԿ զորավարժությունների միացյալ մամուլի կենտրոնը մեկ օր առաջ հայտնել էր, որ դրանց մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրների մոտ 1000 զինվորականներ և ավելի քան 300 միավոր տեխնիկա։ 

Հոկտեմբերի 10-ին Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ղրղզական կողմը չեղարկել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 10-14-ը հանրապետության տարածքում։ Զորավարժությունների չեղարկման պատճառները նույնպես չեն հաղորդվում։