Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրղզստանն առաջարկում է ՀԱՊԿ-ի զորք տեղակայել Տաջիկստանի հետ սահմանին

Ղրղզստանն առաջարկում է ՀԱՊԿ-ի զորք տեղակայել Տաջիկստանի հետ սահմանին
Աշխարհ
11:50, 19 октябрь 2022
Տաջիկստանի հետ սահմանին իրավիճակը լիցքաթափելու համար Ղրղզստանը նպատակահարմար է համարում ՀԱՊԿ ռազմական կոնտինգենտ տեղակայել այն տարածքում, որտեղ վերջերս նկատվում է կոնֆլիկտային իրավիճակ։ Այս մասին չորեքշաբթի Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սահմանին խաղաղություն և հանգստություն չի լինի, քանի դեռ դատավոր չի կանգնել ղրղզների և տաջիկների միջև: ՀԱՊԿ-ի փոքր զորախումբը կարող է տեղակայվել վիճելի հատվածներում՝ վերահսկելու տեխնիկայի դուրսբերումը և հրադադարը», – ասել է նա Միայն Ղրղզստան-Տաջիկական սահմանին ՀԱՊԿ-ից զինվորականների հայտնվելուց հետո, ըստ նախարարի, հնարավոր կլինի շարունակել սահմանազատման գործընթացը։