Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են զորքերը դուրս բերել սահմաններից

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են զորքերը դուրս բերել սահմաններից
Միջազգային
20:11, 05 июнь 2021
Ղրղզստանը և  Տաջիկստանը պայմանավորվել են  սահմանին իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ,ըստ այդմ սահմաններից ետ են քաշվում  բոլոր ստորաբաժանումների, բացառությամբ կանոնավոր սահմանային պարեկների: Այս մասին ասվում է Ղրղզստանի և Տաջիկստանի պետական սահմանների սահմանազատման և սահմանանշման միացյալ պետական հանձնաժողովի նիստից հետո ստորագրված արձանագրությունում, որը շաբաթ օրը հրապարակել է Ղրղըզստանի կառավարությունը։

Նշվում է, որ երկու երկրների  հանձնաժողովի համանախագահները քննարկել են Քարամիկ սահմանային կետի տարածքում ստեղծված իրավիճակը և «միաձայն հայտարարել են որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով »: Ստորագրած արձանագրությունը վերաբերում է «յուրաքանչյուր կողմում 3 կմ դեպի ներքև սահմանային կետերը ետ քաշելու» որոշմանը, ինչպես նաև զորքերն ու ռազմական տեխնիկան «իրենց մշտական տեղակայման վայրեր դուրս բերման և միայն կանոնավոր սահմանապահ պարեկներ թողնելուն »:

Որոշում է կայացվել, որ պետական սահմանին ցանկացած գործողություն պետք է նախապես համաձայնեցված լինի կողմերի համանախագահների հետ:

Հիշեցնենք,ապրիլի 28-ին  Տաջիկստանի եւ Ղրղզստանի բնակիչների միջեւ հակամարտություն սկսվեց, որը ապրիլի 29-ին վերաճեց զինված բախումների երկու երկրների զինծառայողների միջեւ: Հաղորդվել էր երկու կողմերից տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին:

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։ Սահմանային վիճելի հատվածների խնդիրներն առաջ են եկել Խորհրդային Միության փլուզումից հետո։