Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրղըզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են ամբողջական հրադադարի մասին

Ղրղըզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են ամբողջական հրադադարի մասին
Միջազգային
16:54, 01 май 2021
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Հրադադարի հաստատման մասին հայտարարել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը Բատկեն շրջանում իր տաջիկ գործընկեր Սաիմումին Յաթիմովի հետ բանակցություններից հետո:

«Մեր ժողովուրդները դժվար ժամանակներ են ապրում: Մենք ողբերգություն ենք ունեցել երկու երկրների համար: Մեզ համար դժվար էր իրականացնել աշխատանքը, բայց, այնուամենայնիվ, մեր պետությունների ղեկավարների հանձնարարությամբ, մենք որոշեցինք ամբողջությամբ դադարեցնել կրակը և բոլոր ռազմական կազմավորումները մշտական տեղակայման վայրեր հետ կանչել», – նրա խոսքերն է մեջբերում Ղրղզստանի Kabar պետական գործակալությունը:

Կամչիբեկ Տաշիևի խոսքով ՝ բանակցություններից հետո «երկու երկրների շահերից ելնելով» ընդունվել է արձանագրություն ՝ բաղկացած չորս կետերից: «Այսուհետ մեր հարգարժան հարևանների ջանքերով և մեր ջանքերով խաղաղություն և հանգստություն կգա մեր երկրներում, հատկապես սահմանամերձ շրջաններում», – ասել է հատուկ ծառայությունների ղեկավարը: Հիշեցնենք երկու երկրների միջեւ լարվածությունը սկսվել էր ապրիլի 29-ին, երբ ըստ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի հայտարարության՝ «Գոլովնոյ» ջրբաժան կետի հատվածում, որը գտնվում է Իսֆարա գետի հատվածում, Ղրղզստանի Հանրապետության զինծառայողները կրակ էին բացել Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների ուղղությամբ