Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին հինգ «հստակ պայման» է առաջադրել ՌԴ-ի հետ բանակցությունները սկսելու համար

Զելենսկին հինգ «հստակ պայման» է առաջադրել ՌԴ-ի հետ բանակցությունները սկսելու համար
Աշխարհ
12:06, 08 ноябрь 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին հղված իր տեսաուղերձում նշել է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ սկսելու հինգ պայման։ Նրա խոսքերը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։

Զելենսկու խոսքով՝ այդ հինգ պայմաններն են.  տարածքային ամբողջականության վերականգնում, ՄԱԿ-ի Կանոնադրության նկատմամբ հարգանք, պատերազմի պատճառած բոլոր վնասների փոխհատուցում, յուրաքանչյուր ռազմական հանցագործի պատիժ և երաշխիքներ, որ ներխուժումը չի կրկնվի:

«Սրանք միանգամայն հստակ պայմաններ են»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: