15 երկրներ վերացրել են իրենց երկիր մուտքի սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար
Աշխարհ
ԱՄԷ-ում COVID-19 համավարակի հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումները ս.թ. նոյեմբերի 7-ից վերացվել են, մասնավորապես՝
- վերացվել են Աբու Դաբիի օդանավակայան ժամանողների համար բոլոր սահմանափակումները՝ թե պատվաստված, թե չպատվաստված ուղևորների համար,
- վերացվել է հանրային փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, որոնց կրումը շարունակում է պարտադիր լինել միայն հիվանդանոցներում և բուժհաստատություններում:
- վերացվել է առնվազն 14 օրվա վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության պահանջը, որը կիրառվում էր Աբու Դաբիի էմիրությունում Ալ Հոսն (Al Hosn) հավելվածի միջոցով՝ հանրային վայրեր այցելելիս:
Դեկտեմբերի 1-ից Բուլղարիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։
2022թ․ դեկտեմբերի 1-ից Բելիզը վերացրել է կորոնավիրուսային համաճարակի կանխարգելմանն ուղղված՝ երկիր մուտք գործելու բոլոր պահանջները։
2022 թվականի հունիսի 11-ից հանվել են COVID-19-ով պայմանավորված Գերմանիա մուտքի գրեթե բոլոր սահմանափակումները։ Գերմանիա մուտք գործելու համար այլևս չի պահանջվում պատվաստման, ապաքինման հավաստագիր կամ թեստի բացասական պատասխան:
Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Գվատեմալայի օդային, ցամաքային և ջրային սահմաններով թույլատրված է։
Իտալիա մուտքի համար COVID 19-ի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի պահանջը հանվել է. մասնավորապես՝ այլևս չի պահանջվում ներկայացնել՝ dPLF փաստաթուղթ, պատվաստված/ապաքինված լինելու մասին տեղեկանք կամ բացասական թեստի փաստաթուղթ:
2022 թվականի սեպտեմբերի 20-ից այլևս չի գործում Իսպանիայի Travel Health (SpTH) հարթակը՝ ինչպես կայքը, այնպես էլ բջջային հավելվածները, հետևաբար այլևս անհրաժեշտ չէ QR կոդ ներկայացնել Իսպանիա մեկնող օդանավ նստելիս կամ Իսպանիա ժամանելիս։
- Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման հավաստագիր։ Եթե պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալու օրվանից անցել է ավելի քան 270 օր, ապա անհրաժեշտ է ներկայացնել խթանիչով (booster) պատվաստման հավաստագիրը։
- 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող փաստաթուղթ։
- Առողջացումը հավաստող փաստաթուղթ։
Կիպրոս ժամանող քաղաքացիների համար չի պահանջվում ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման փաստաթուղթ կամ COVID-19 մոլեկուլյար թեստի վերաբերյալ փաստաթուղթ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հունաստան բաց է:
Հունաստան ժամանող քաղաքացիների համար չի պահանջվում ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման փաստաթուղթ կամ COVID-19 մոլեկուլյար թեստի վերաբերյալ փաստաթուղթ:
Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Մեքսիկա թույլատրված է, COVID-19-ով պայմանավորված սահմանը հատելու սահմանափակումներ կամ ռեժիմի խստացումներ չկան։
Միացյալ Թագավորություն մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։
Այս պահին Պորտուգալիա մուտք գործելու պարագայում պարտադիր չէ ներկայացնել COVID-ով վարակված չլինելու մասին թեստավորման հավաստագիր կամ COVID-EU պատվաստման մասին թվային հավաստագիր կամ COVID-ից բուժված կամ պատվաստված լինելու հավաստագիր։ Պարտադիր պահանջ է մուտքի արտոնագրի առկայությունը։ Ձեր ճանապարհորդության վերաբերյալ սահմանափակումների և պահանջների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ օգտագործելով առցանց online tool գործիքը:
Սլովակիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան և հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ս․թ․ հունիսի 15-ից օտարերկրյա (ներառյալ ՀՀ) քաղաքացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած լինելու կամ ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը։