Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կերկարաձգվեն մինչև 2022-ի հունիսի 20-ը

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կերկարաձգվեն մինչև 2022-ի հունիսի 20-ը
Հայաստան
14:13, 11 ноябрь 2021
Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կերկարաձգվեն մինչև 2022թ.-ի հունիսի 20-ը։ Համապատասխան որոշման նախագծին գործադիրը հավանություն տվեց կառավարության այսօրվա նիստում։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի շարունակվող լարվածությամբ։

Որոշման համաձայն նախատեսվում է, որ մինչև հունիսի 20-ը պահպանվելու է ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար առավելագույնը 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը։

Առաջարկվում է նաև արգելել պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները և շարքային, կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդները, բացառությամբ ընտանիքի անդամի մահվան դեպքերի։