Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին և Էրդողանը քննարկել են Ուկրաինայի պատերազմը

Զելենսկին և Էրդողանը քննարկել են Ուկրաինայի պատերազմը
Աշխարհ
20:52, 20 январь 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. Գրում է korrespondent.net-ը հղում անելով Anadolu գործակալությանը։

Նշվում է, որ քննարկվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետ կապված իրադարձությունները։

Թուրքական պետության ղեկավարը հաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ դիվանագիտական ներդրում ունենալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հաստատման գործում և ստանձնել միջնորդի դեր այս գործընթացում։

Էրդողանը նաև ցավակցություն է հայտնել Վլադիմիր Զելենսկիին՝ Բրովարիում տեղի ունեցած ուղղաթիռի կործանման կապակցությամբ։

Հասղորդվում է, որ շաբաթվա սկզբին Էրդողանը զրուցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինն ասել է, որ Ուկրաինան, իբր, խաղադրույք է կատարել Արևմուտքի աջակցությամբ ռազմական գործողությունների սրման վրա։


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի