Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուններ Իրանում․ զոհվել է առնվազն 103 մարդ, այդ թվում՝ երեխաներ, ևս 188-ը վիրավորվել է

Պայթյուններ Իրանում․  զոհվել է առնվազն 103 մարդ, այդ թվում՝ երեխաներ, ևս 188-ը վիրավորվել է
Տարածաշրջան
20:35, 03 январь 2024
Իրանի Քերման քաղաքում այսօր պայթյուններ են տեղի ունեցել։ Քերմանի փոխնահանգապետ Ռահման Ջալալին կատարվածը որակել է որպես ահաբեկչություն։ Ըստ Tasnim-ի՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:04-ին, երբ մարդիկ կուտակվել են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմ տանող ճանապարհին, որի նահատակության 4-րդ տարելիցն էր լրանում այսօր։ Իսկ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել 13 րոպե անց։ Ականատեսները տեղական լրատվամիջոցներին պատմել են, որ պայթյունները նախաձեռնել են երկու մահապարտ ահաբեկիչներ։

Նշվում է, որ երկու պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, այդ թվում՝ երեխաներ, ևս 188-ը վիրավորվել է։

Մինչդեռ Քերման նահանգի Կարմիր մահիկի ղեկավար Ռեզա Ֆալլահը IRNA գործակալությանը հայտնել է, որ մինչ այժմ հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 141 վիրավորներ:


Անահիտ Խաչատրյան