Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանական ռեյդեր Թուրքիայում. ավելի քան 2 հազար մարդ ձերբակալվել է. ինչն է պատճառը

Ոստիկանական ռեյդեր Թուրքիայում. ավելի քան 2 հազար մարդ ձերբակալվել է. ինչն է պատճառը
Տարածաշրջան
10:27, 08 январь 2024
Թուրքիայի 27 նահանգներում ուժայինների գործողության ընթացքում ձերբակալվել է ավելի քան երկու հազար անօրինական ներգաղթյալ։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան։
«80 մաքսանենգներ և 2155 անօրինական ներգաղթյալներ ձերբակալվել են 27 նահանգներում անցկացված «Կալկան-7» գործողությունների ընթացքում»,- գրել է Երլիկայան Х սոցցանցում։
Նախարարի տեղեկություններով՝ ներգաղթյալների մուտքի համար վեց կազմակերպիչներ ձերբակալվել են, գործողությունները կշարունակվեն:
 
Վերջին շրջանում Թուրքիայի ՆԳՆ-ն ակտիվ պայքար է մղում անօրինական միգրացիայի դեմ՝ պարբերաբար ստուգումներ կազմակերպելով երկրի տարբեր նահանգներում։