Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուն Իրանի գազատարի վրա

Պայթյուն Իրանի գազատարի վրա
Տարածաշրջան
12:16, 14 февраль 2024
Պայթյուն և դրան հաջորդած հրդեհ է տեղի ունեցել Իրանի Բորուջեն քաղաքի գազատարի հիմնական գծում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով քաղաքի ղեկավար Ֆաթահ Կարմիին։

Գազամատակարարումը գազատարի այդ հատվածում դադարեցվել է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական և հրշեջ ջոկատները։ «Քանի դեռ խողովակներում կա գազ, կրակը կվառվի»,- ասել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Նա հավելել է, որ գազատարի կողքի ճանապարհով անցած տրանսպորտային միջոցները վնասներ չեն կրել։

Սոցցանցերում հրապարակվել է տեսանյութ, հայտնում են, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ տեսանելի է եղել 60 կմ հեռավորությունից: