Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուն Երևանի Արին Բերդի փողոցում

Պայթյուն Երևանի Արին Բերդի փողոցում
---
14:17, 18 июнь 2022
Հունիսի 18-ին, ժամը 12։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։