Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի բացառվում, որ ՀՀ-ից Արցախ մուտք գործող գազատարն Ադրբեջանն է պայթեցրել. պատգամավոր

Չի բացառվում, որ ՀՀ-ից Արցախ մուտք գործող գազատարն Ադրբեջանն է պայթեցրել. պատգամավոր
Հայաստան
14:37, 09 март 2022
Հաշվի առնելով շփման գծում Ադրբեջանի սադրանքները, մեծ է հավանականությունը, որ ՀՀ-ից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս պահին այդ առումով պաշտոնական տեղեկություն չեն փոխանցում Արցախի կառույցները։ Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը դեռևս թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ սկսել։ Մեծ է հավանականությունը, որ գազատարի հատվածում ադրբեջանական զորքերի կողմից ահաբեկչություն է տեղի ունեցել»,- ասաց Աբրահամյանը։