Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզ էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու եվրասիական տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը․ Տիգրան Աբրահամյան

Պարզ էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու եվրասիական տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը․ Տիգրան Աբրահամյան
Հայաստան
13:20, 12 январь 2022
ՀՀ արևելյան սահմանին առկա իրադրության և դրա մասշտաբների հնարավոր ընդլայնման հավանականությունը կհստակեցվի, եթե հայտնի դառնա, թե Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ինչպիսի նախապատատրաստական աշխատանքներ է իրականացնում, արդյո՞ք առկա է զորքերի տեղաշարժ և զինտեխնիկայի կուտակումներ։

Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաստատեց մեր երրորդ զինծառայողի զոհվելու փաստը՝ տեղեկացնելով, որ ունենք նաև 2 վիրավոր։

Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու եվրասիական տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը՝ պարզ էր»,- մասնավորապես նշել է Տիգրան Աբրահամյանը։