Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանը
Տարածաշրջան
15:35, 08 октябрь 2022
Ֆրանսիան կոչ է արել բոլոր ֆրանսիացիներին որքան հնարավոր է շուտ լքել Իրանը՝ զգուշացնելով, որ նրանք ձերբակալությունների, կամայական կալանավորումների և անարդար դատավարությունների ռիսկի տակ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:


Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ ռիսկը վերաբերում է նաև նրանց, ովքեր այնտեղ են զբոսաշրջային այցելության համար: ԱԳՆ-ն նաև զգուշացրել է, որ ձերբակալության, կալանավորման դեպքում երաշխավորված չէ անձի հիմնարար իրավունքների և անվտանգության նկատմամբ հարգանքը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանին կոչ էր արել ազատ արձակել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, որոնք իրանական պետական ԶԼՄ-ի տեսանյութում ցուցադրվել և ներկայացվել էին որպես ֆրանսիական հետախուզական ծառայության օպերատիվ աշխատողներ: