Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի կառավարությունը ֆրանսիական ընկերություններին խորհուրդ է տվել «չշտապել հեռանալ Ռուսաստանից»

Ֆրանսիայի կառավարությունը ֆրանսիական ընկերություններին խորհուրդ է տվել «չշտապել հեռանալ Ռուսաստանից»
Աշխարհ
19:54, 05 март 2022
Ֆրանսիայի կառավարությունը ֆրանսիական ընկերություններին խորհուրդ է տվել «չշտապել լքել Ռուսաստանը»։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Figaro թերթը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատում կայացած հանդիպման մասնակցին, որն ուրբաթ երեկոյան հրավիրված է եղել ֆրանսիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

«Մեզ հիշեցրել են, որ յուրաքանչյուր ընկերություն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ռազմավարությունը ռուսական շուկայում։ Սակայն էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը կարծիք է հայտնել, որ այժմ ավելի լավ է դադարեցնել բիզնեսը, քան շտապել լքել երկիրը միակողմանիորեն և առանց որևէ մեկին զգուշացնելու» ,-ասել է թերթի աղբյուրը։

Հրատարակության տվյալներով՝ 15 խոշորագույն ֆրանսիական ընկերություններից ոչ մեկը չի խզել կապերը Մոսկվայի հետ։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է 15 խոշորագույն ընկերությունների ղեկավարներին, որոնցից ոչ մեկը չի խզել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Խոսքը գնում է,  մասնավորապես, ֆրանսիական առաջատար «Societe generale» բանկի, էներգետիկ և գազային «Engie» ընկերության, ավիաարտադրող «Airbus» կոնցեռնի, տիեզերական արձակման օպերատոր «Arianespace», «Auchan» առևտրային տան, սննդամթերքի «Danone» ընկերության մասին։