Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի մեկ տեսակն ունեցել է համային և հոտային խնդիրներ և հետ է կանչվել շուկայից

Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի մեկ տեսակն ունեցել է համային և հոտային խնդիրներ և հետ է կանչվել շուկայից
Տարածաշրջան
17:24, 22 январь 2023
Հանրության կողմից ստացված բողոքների և Արցախի Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
 
Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից, երեկ երեկոյան պահեստներում առկա մնացորդը առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա:
 
Բրնձի նշված տեսակի մատակարարումը խանութներին արգելվել է, իսկ արդեն մատակարարավածը հետ է կանչվել շուկայից այն փոխարինելու նպատակով:
 
Այն սպառողները, ովքեր արդեն նման խնդրի առկայությամբ բրինձ են ձեռք բերել, կարող են վերադարձնել համապատասխան խանութներ և հետ ստանալ կտրոններն ու գումարը, իսկ նույն կտրոնները օգտագործել որակյալ բրինձ ձեռք բերելու համար: