Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չավուշօղլուին վրդովեցրել է Թուրքիայի մասնատված քարտեզը

Չավուշօղլուին վրդովեցրել է Թուրքիայի մասնատված քարտեզը
Տարածաշրջան
22:36, 26 январь 2023
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, արձագանքել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի Twitter-ի գրառմանը, որին կցված քարտեզում Թուրքիայի արևմտյան հատվածն առանձնացված է ներկայացված։
Չավուշօղլուի պնդմամբ՝  քարտեզում ոչ ճշգրիտ են ներկայացված ոչ միայն Թուրքիայի, այլև այլ երկրների տարածքները ևս։

«Սա տեխնիկական, սակայն վտանգավոր սխալ է»,- ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ Պոմպեոյի գրառումը վերաբերում էր ընդդիմադիր Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչած երկրներին, որոնք նշվել էին կապույտ գույնով։
 
Աղբյուր`    ilkha.com

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button