Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չավուշօղլուն մեղադրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին

Չավուշօղլուն մեղադրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին
Միջազգային
14:45, 26 январь 2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ ասելով, թե վերջինս 2016 թվականի հուլիսի 15-ին Թվիթերի իր էջում հրապարակել է գրություն՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ պաշտպանելով խռովարարներին։

«ԱՄՆ նախկին պետքարտուղարը Թուրքիայում հեղաշրջման փորձի գիշերը թվիթ է հրապարակել, որը հետո հեռացրել է։ Այդ հրապարակումը վերաբերում էր ահաբեկիչների գործողություններին աջակցելուն»,- ընդգծել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։ 

Բացի դրանից, Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Պոմպեոյի՝ Թուրքիայի մասին պնդումները, որոնք հրապարակվել են նրա հուշերում։

«Այդ պնդումները չեն արտացոլում իրականությունը և երկակի ստանդարտների դրսևորում են»,- ասել է Չավուշօղլուն։ 

Պոմպեոն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի հունվարը՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։ Իր գրքում նա պատմել է, թե ինչպես է ստիպված եղել բառացիորեն ճեղքել նախագահական պալատի թուրքական անվտանգությունը՝ մտնելու համար գրասենյակ, որտեղ բանակցում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը։