Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան միշտ կլինի Պաղեստինի կողքին

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան միշտ կլինի Պաղեստինի կողքին
Տարածաշրջան
20:33, 29 ноябрь 2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինի ժողովուրդների հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ Թուրքիան միշտ լինելու է պաղեստինցիների կողքին։

Չավուշօղլուն Twitter-ի միկրոբլոգի իր էջում արել է հետևյալ գրառումը.

«Պաղեստինը երբեք միայնակ չի լինի, մենք միշտ կկանգնենք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի կողքին։ Նրանք պայքարում են իրենց արդար դատի համար»։