Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը 2025 թվականին կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ. «Վեդոմոստի»

Ռուսաստանը 2025 թվականին կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ. «Վեդոմոստի»
Տարածաշրջան
10:57, 29 март 2023
Ռուսաստանը նախատեսում է չեղարկել միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամներ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ, գրում է «Վեդոմոստի» թերթը։

Պարբերականի տվյալներով՝ այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նյութերում, որոնք մարտին ուղարկվել են կապի օպերատորներին և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։ Փաստաթղթի իսկությունը հաստատել են կապի երկու օպերատորների աղբյուրները։ 

Փաստաթղթում ասվում է, որ մինչև 2024 թվականի վերջը տելեկոմ ընկերությունները պետք է մշակեն «անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդարացի տարիֆների օգտագործման կանոնները», իսկ 2025 թվականի առաջին եռամսյակում սահմանեն բջջային կապի ծառայությունների համապատասխան տարիֆներ ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար։ 

«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի կազմում գտնվող Բելառուսի միջև ռոումինգը չեղարկվել է 2021 թվականից, սակայն, շուկայի մասնակիցների և փորձագետների կարծիքով, ռոումինգի վերացումը անվանական է եղել։