Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Վրաստանը նշում է իր Անկախության օրը

Այսօր Վրաստանը նշում է իր Անկախության օրը
Տարածաշրջան
11:42, 26 май 2023
Այսօր՝ մայիսի 26-ին, Վրաստանը նշում է իր գլխավոր պետական տոնը՝ Անկախության օրը՝ «Սիրով ազատության հանդեպ» կարգախոսի ներքո։ Թբիլիսիի կենտրոնը զարդարված է կարմիրով և սպիտակով՝ Վրաստանի ազգային դրոշի գույներով։

Երկրում հանգստյան օր է։ Լայնածավալ տոնական միջոցառումներ են անցկացվում Վրաստանի բոլոր տարածաշրջաններում, սակայն հիմնականները նախատեսված են մայրաքաղաքում։

Ուղիղ 105 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի դեմոկրատական կառավարությունը հռչակեց երկրի անկախությունը Ռուսական կայսրությունից։ 

Առաջին դեմոկրատական հանրապետությունը ոչ երկար գոյատևեց՝ ընդամենը երկուսուկես տարի, որից հետո այն խորհրդայնացվեց։ Խորհրդային Միության փլուզման ֆոնին 1991 թվականին Վրաստանը կրկին հռչակեց իր անկախությունը՝ 1918 թվականի մայիսի 26-ի Անկախության հռչակագրի հիման վրա։