Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մի՞թե մեր արժանապատվությունը վաճառվում է 200 կամ 300 միլիոնով». Վրաստանի նախագահը՝ ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնման մասին

«Մի՞թե մեր արժանապատվությունը վաճառվում է 200 կամ 300 միլիոնով». Վրաստանի նախագահը՝ ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնման մասին
Տարածաշրջան
16:58, 26 май 2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է իշխանություններին Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու համար և հարց է բարձրացրել երկիր ժամանող ռուսների դեմ սահմանափակումներ սահմանելու մասին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը, հայտարարել է, որ իր համար վիրավորական է, երբ իշխանությունները հաշվարկում են այն նախնական եկամուտը, որը հանրապետությունը կարող է ստանալ թռիչքներից։

«Ինձ համար անհասկանալի է և վիրավորական, երբ այսօր մենք հաշվում ենք, թե քանի միլիոն է մեզ բերելու «թռիչքի նվերը»: Մի՞թե մեր արժանապատվությունը վաճառվում է 200 կամ 300 միլիոնով»,- ասել է Զուրաբիշվիլին: Նա նշել է, որ կառավարությունը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի միջազգային գործընկերների հետ խելամիտ քաղաքականություն մշակելու համար և պատմական պահն օգտագործի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության համար։