Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցույցեր Թբիլիսիում՝ ընդդեմ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության. 6 մարդ ձերբակալվել է

Ցույցեր Թբիլիսիում՝ ընդդեմ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության. 6 մարդ ձերբակալվել է
Միջազգային
15:57, 19 май 2023
Թբիլիսիի օդանավակայանի շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնման: 6 մարդ ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է ekhokavkaza-ն։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար։

Ներկայումս Թբիլիսիի օդանավակայանում բողոքի ակցիան ավարտված է։ Երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ է նախատեսված ցույց՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը չորս տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ ուղիղ չվերթ է իրականացրել Մոսկվայից Թբիլիսի: