Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վնուկովո»-ից Թբիլիսի է թռչում ռուսական ինքնաթիռը՝ 4 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ

«Վնուկովո»-ից Թբիլիսի է թռչում ռուսական ինքնաթիռը՝ 4 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ
Միջազգային
11:56, 19 май 2023
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը չորս տարվա ընդմիջումից հետո առաջին ուղիղ չվերթն է իրականացնում Մոսկվա-Թբիլիսի, օդ է բարձրացել «Վնուկովո» օդանավակայանից։

Flightradar պորտալի տվյալներով՝ ինքնաթիռը Թբիլիսիում վայրէջք կկատարի Թբիլիսիի ժամանակով 12:22-ին՝ սպասվածից մոտ մեկ ժամ շուտ։

Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթով կթռչի վրացական պատվիրակությունը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն գլխավորում է «Համերաշխություն հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահ Մերաբ Չիկաշվիլին։
«Ամենակարևորը ոչ միայն նորից սկսելն է, այլև մեր հարաբերությունների բարելավումը, հատկապես այս իրավիճակում»,- օդանավակայանում լրագրողներին ասել է Չիկաշվիլին:

Թբիլիսիում առաջին թռիչքը պատրաստվում է դիմավորել ընդդիմադիր «Դրոա» կուսակցության հրավիրած բողոքի ակցիան։ Ցուցարարները կեսօրին հավաքվելու են մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, որտեղից շարժվելու են դեպի օդանավակայան։