Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացել է եվրոպական Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան

Կայացել է եվրոպական Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան
Հայաստան
11:34, 13 август 2021
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսի 13-ի գիշերը վայրէջք է կատարել եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը, որը ժամանել է Ֆրանկֆուրտից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, այլ պաշտոնատար անձինք։

Lufthansa ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ կիրականացնի դեպի Երևան:
Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ դեպի 100 երկիր:

Ամեն օր չվերթներ են իրականացվելու Երևան-Վիեննա, շաբաթական 3 անգամ՝ Երևան-Ֆրանկֆուրտ, շաբաթական 5 անգամ՝ Երևան Բրյուսել և շաբաթական 1 անգամ՝ Երևան-Քյոլն ուղղություններով: