Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի հարցերով օգնականը ժամանել է Բաքու

ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի հարցերով օգնականը ժամանել է Բաքու
Տարածաշրջան
10:57, 31 май 2023
ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի հարցերով օգնականը ժամանել է Ադրբեջան։

Ջեֆրի Փայեթը Թվիթերում գրել է, որ ակնկալում է աշխատել Ադրբեջանի կառավարության և երկրի Պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի, ինչպես նաև եվրոպական և կենտրոնական ասիայի գործընկերների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռուսական գազին այլընտրանքներ գտնելը և վերականգնվող էներգիայի օգտագործման ընդլայնումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պետդեպարտամենտը, ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի հարցերով օգնականը մայիսի 30-ից հունիսի 2-ը կայցելի Բաքու, որտեղ կմասնակցի Բաքվի էներգետիկայի 28-րդ ամենամյա շաբաթին։

Այցի ընթացքում նա կհանդիպի Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու էներգետիկ անվտանգությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելի ակտիվ օգտագործման հնարավորությունները։

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նախատեսում է Ադրբեջանում հանդիպել նաև էներգետիկ ոլորտի այլ երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Աղբյուր՝ azatutyun.am